«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

2020-ի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները

2020-ի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

2020 թվականի հունվարի 1-ից՝

  • ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
  • մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
  • տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, sms- հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

2019-ի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները. 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է, համապատասխանաբար, ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms-հաղորդագրության համար 60 դրամ սակագնի փոխարեն՝ 40 դրամ սակագին: