«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի «խաղաղ դարաշրջանը» վերածվել է «սողացող պատերազմով» կորուստներ ունենալու քաղաքականության

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի «խաղաղ դարաշրջանը» վերածվել է «սողացող պատերազմով» կորուստներ ունենալու քաղաքականության

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

ՀԱԿ փոխնախագահը ֆեյսբուքի իր էջում գրել է,

«Եթե մենք լինեինք իշխանություն (հարցադրումը Պետրոս Ղազարյանինն էր).

1. Ալիեւի առաջ նստած չէր լինի մեր պարտության առաջնորդ Փաշինյանը, ինչն ի սկզբանե բանակցային առավելություններ է ստեղծում Ադրբեջանի համար:
2. Մենք կհզորացնեյինք բանակը եւ կկառուցեյինք ֆորտիֆիկացիաներ (ամրաշինություններ), մեր պաշտպանունակությունը դարձնելով ամենածանրակշիռ փաստարկը բանակցություններում:
3. Մենք կունենայինք Արցախի խնդրի լուծման մեր հստակ տեսլականը, օրինակ` Արցախի կարգավիճակի առկախման  դիրքորոշում, հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի շահերի համըկնումը այդ հարցում: 
3. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց կստանայինք ոչ թե միայն ԵՄ դիտորդական առաքելությունը, այլ ավելի լուրջ երաշխիքներ, Արցախի խնդրի շուրջ հակասությունների լուծման հարցում ուժի չկիրառման պարտավորություն, մասնավորապես` Լաչինի միջանցքի անձեռնմխելիության երաշխիքներ:
4. Բալանսավորված քաղաքականություն կտանեինք, պահպանելու համար համագործակցային հարաբերություններ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Իրանի հետ:

Այս ամենը չանելու պատճառով Նիկոլ Փաշինյանի «խաղաղ դարաշրջանի» քաղաքականությունը վերածվել է «սողացող պատերազմով» կորուստներ ունենալու քաղաքականության»: