Ինչպիսի վիճակում է ժողովրդավարությունը այսօր Հայաստանում. քննարկում (տեսանյութ)
«Իրավունքի և ազատության կենտրոնի» հերթական քննարկմանը՝ «Իրական ժողովրդավարություն» թեմայով
Հանդիպման հիմնական խոսնակներն են՝
Ավետիս Ավագյան - Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար
Դավիթ Խաժակյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ
Լևոն Չուկակլյան - «Միտք» կրթական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր
Նարեկ Գալստյան - Լրագրող, քաղաքագետ
խոսնակները ներկայացնում են տարբեր քաղաքական ու հասարակական դիտանկյուններ՝ ձևավորելով բաց ու բազմազան երկխոսություն։
«Այլևս կարծեք գործող իշխանությունները ժողովրդավարության ջատագովների դիմակը նետել են և բացահայտ անցել են հարձակման»,- քննարկման ժամանակ նշեց ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը..
«Փաշինյանը քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններով նա ընտրության շանս չունի։ Նրա վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնելն է և բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելն է։ Սա իր այսօրվա գործողությունների հիմնական մոտիվն է։
Նախկինում, եթե գոնե ֆորմալ առումով մենք որպես դաշնակից կամ քննարկման գործընկեր ունեինք միջազգային հանրությանը, որը հայտարարում էր, որ մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատություններն իրենց համար առաջնահերթություն են միջազգային հարաբերություններում, մյուս կողմից մենք անդամակցում ենք միջազգային կառույցների, որոնք, ըստ էության, պարտավորություն ունեն նաև հայ ժողովրդի առաջ, որ իրենք պետք է հետևեն ՀՀ-ում զարգացող գործընթացներին, հիմա այդ բոլոր ատյանների համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների արժեքները գնացել են երկրորդ պլան․ գերիշխում են աշխարհաքաղաքական շահերը:
Չկա որևէ ատյան, բարեկամ երկիր, որի համար ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրն ավելի կարևոր լինի, քան իրենց աշխարհաքաղաքական շահերը»։
Ամբողջական քննարկումը՝ 24.News-ի տեսանյութում:


