«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին (տեսանյութ)

ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին (տեսանյութ)

Այսօր երեկոյան Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:

Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր․

«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»,- գրել էր նա։

Թարմացված. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կոչուբաեւի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։