«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը. armeniasputnik

ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը. armeniasputnik

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը, գրում է armeniasputnik-ը:

Կայքի հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունում միայն կրկնել են Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:
«5 կմ-ի որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը 100-300 մետր ներթափանցել է ՀՀ տարածք, աշխատանքների շարունակվում են»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։

Ավելի վաղ ՊՆ-ում հրաժարվել էին նշել հայկական տարածքների ընդհանուր մակերեսը, որն Ադրբեջանը օկուպացրել էր 2021-2022 թվականներին։

2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները