Աբրահամ Սարգսյան. «ԴԱՎԻԹԻ ԴԻՐՔԸ»
Վեց տարի է անցել, ավագ՛ ընկեր, բայց սրտիս մեջ քո բացակայության ցավը չի մեղմանում…
Դավի՛թ ջան, դու ինձ համար պարզապես մարտական ընկեր չէիր։ Դու հարազատ մարդ էիր՝ ազնվության տիպար, Մեղրու նվիրյալ զավակ, հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարած անհատականություն։
Անկախության շարժման տարիներից մինչև 44-օրյա պատերազմ՝ քո կյանքը հայրենիքին ծառայելու ճանապարհ էր։ Դու երազում էիր խաղաղ Հայաստանի, հաշտության ու բարիդրացիական հարաբերությունների մասին, ուզում էիր, որ մեր սերունդներն ապրեն ազատ ու ժողովրդավարական երկրում։
Երբ 2020 թվականին հայրենիքը կրկին քո կարիքն ուներ, դու կամավոր եկար Մեղրու լեռներ՝ քաջ տղերքի կողքին կանգնելու, նրանց ոգևորելու և հայրենի հողը պաշտպանելու համար։
Բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածը խլեց քո կյանքը՝ քեզ հետ տանելով նաև մեր քաջ մարտիկներ Անդրանիկին ու Մակառին։
Այդ օրը Մեղրու երկինքը մթնեց, երբ տարածվեց ցավալի լուրը՝ «Դավիթն էլ չկա…»։
Այն բարձունքը, որտեղ դուք զոհվեցիք, տղերքը կոչեցին «Դավիթի դիրք»։ Եվ այդ անունն այսօր էլ հիշեցնում է ձեր նվիրումն ու այն գինը, որ վճարեցիք հայրենիքի պաշտպանության համար։
Ավագ՛ ընկեր, այս վեց տարիների ընթացքում այնքան բան եմ պահել իմ մեջ ու չեմ գրել։ Երբեմն ինքս ինձ չեմ ներում այդ լռության համար։ Բայց այսօր ուզում եմ ասել՝ ես քեզ չեմ մոռացել։ Չեմ մոռացել քո ջերմ գրկաբաց դիմավորելը, քո մարդկային տեսակը, քո ազնվությունն ու հայրենանվիրումը։
Եվ եթե կա այն երկնային կյանքը, որին հավատում ենք, ուզում եմ հավատալ, որ մի օր կհանդիպենք, ու դու ինձ կրկին կդիմավորես այնպես, ինչպես երկրային կյանքում էիր դիմավորում՝ ջերմ ու գրկաբաց…
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ ավագ ընկեր։
Հավերժ փառք քեզ, Անդրանիկին ու Մակառին։ Ձեր անունները կմնան Մեղրու լեռներում ու մեզ սիրելի մարդկանց հիշողություններում։
Հիշատակդ անմար, Դավի՛թ ջան…
Ստորև՝ բանաստեղծությունս՝ նվիրած քեզ, իմ ավագ ընկեր։
ԴԱՎԻԹԻ ԴԻՐՔԸ
ՀԱԿ անդամ Աբրահամ Սարգսյան
Այսօր Դավիթ Մաթևոսյանի հիշատակի օրն է
ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ի երեկոյան, Մեղրի–Արցախ–Ադրբեջան սահմանային հատվածում՝ Զանգիլանի ուղղությամբ։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում:


