«  Մարտ 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանական դիվերսանտները հարձակվել են անտառից (տեսանյութ)

Ադրբեջանական դիվերսանտները հարձակվել են անտառից (տեսանյութ)

ԱՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից  հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել  կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։

Ներկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը: 
Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:
Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում», նշվում է  հաղորդագրույունունում:

Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:
Արցախում վիրավորում ստացած ոստիկանին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա գրել է, որ մարտերը սկսել են Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո:
«Ըստ տեղեկությունների` տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառվել են նաև նռնականետեր և ականանետեր։Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ»,– գրել է նա։
Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկաններն ու առաջին մարտն իրենց վրա վերցրել: