Քաղաքական
Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան` ժամը 22-23-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը armeniasputnik-ի հետ զրույցում հաստատեց Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը։
«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և՛ դիրքերի, և՛ բնակավայրի վրա: Գյուղում մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել»,–ասել է նա։
Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ չկան։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։