Արցախ
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը: