«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան – Հադրութ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան – Հադրութ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը Արցախին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը, պնդելով, որ այդպիսով «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները», հաղորդում է «Ազատությունը»

Վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը՝ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «առանձնահատուկ ուշադրություն դարձնել օկուպացված տարածքներում բանակցային գործընթացը լրջորեն վնասող գործընթացին»:

«Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու»: Խոսքը, մասնավորապես, Կապան֊Հադրութ ճանապարհի մասին է:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերով ճանապարհի հաշվարկները արդեն կան, հարցը քննարկվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մակարդակով, և եթե աշխատանքները մեկնարկեն 2020 թվականին, ապա ամենայն հավանականությամբ 2-3 տարում նոր ճանապարհը պատրաստ կլինի: