Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին` միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը: Այդ մասին Haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի խոսքով, եթե պաշտոնաական Երևանը խոսում է վստահությանն ուղղված քայլերի ստեղծման և բանակցային գործընթացում անկեղծության մասին, ապա և´ Հայաստնում, և´ Ադրբեջանում պետք է աշխատեն փոխադարձ վստահության ստեղծման ուղղությամբ և հանդես գան համապատասխան հայտարարություններով:
«Այդ հայտարարությունները բացահայտորեն աջակցում են երկու երկրներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը: ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, և այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա:
Նյութե հասանելի է նաև ռուսերեն