«Ադրբեջանից և Թուրքիայից էքզիստենցիալ վտանգ կա և նրանց հետ պետք է բանակցել» (տեսանյութ)
Ադրբեջանից եւ Թուրքիայից էքզիստենցիալ վտանգ է բխում Հայաստանի համար։ Այդ վտանգն էքզիստենցիալ դարձավ նաեւ 1998-ից ի վեր Հայաստանի ղեկավարների վարած սխալ քաղաքականության պատճառով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Այսօր Հայաստանի կառավարման ղեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում, եւ դա նունպես էքզիստենցիալ վտանգ է, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումներում նավարկելու կարողություն չունի, եւ նրա դատողությանը ընդհանրապես վստահել չի կարելի։ Նա եւ սխալ է ընկալում այդ զարգացումները, եւ ընկալածը ներկայացնելիս էլ ստում է, փորձելով ավելի վարդագույն տեսքով ներկայացնել իր գործունեության արդյունքները, որոնք իրականում աղետալի են։
Թե ինչ քաղաքականություն է պետք վարել Թուրքիայի հետ, տես կից ներկայացված հարցազրույցում Կարպիս Փաշոյանի հետ», ֆեյսբուքի իր էջում գրել է Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։