Հայաստան
Ադրբեջանում Հայաստանի 2 քաղաքացիների դեմ դատավարություն է սկսվել
Ադրբեջանում սկսվել է Հայաստանի երկու քաղաքացիների` Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Ինչպես հայտնում է armeniasputnik-ը, նրանց մեղադրում են «ահաբեկչության» մեջ։
«Հայաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն» հոդվածով` հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ», - հայտնել են դատարանից։
Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է նոյեմբերի սկզբին: