Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի մարմին
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայկական կողմին են փոխանցվել սեպտեմբերի 12-14-ը սահմանին ռազմական բախումներում զոհված 32 հայ զինծառայողների դիեր:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկատվությունը:
Մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերիպաշտոնական թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։