«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյուններն  ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝  Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով,  վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»։