Կարեվոր
Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ
Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»,– ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը այսօր խախտել է հրադադարը նաև ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այդտեղ տեղակայված դիրքերից թշնամին կրակել է` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։