Արցախ
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի ուղղությամբ. վիրավոր ունենք
Արցախի սահմանում ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: