Պաշտոնական
Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը
Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում` Հադրութ և Մարտունի քաղաքներում սպանվել է հինգ քաղաքացիական անձ։