«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանում շինծու մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերի և քաղաքացիական անձինք

ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանում շինծու մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերի և քաղաքացիական անձինք

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։

Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։

Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։


Защитник прав человека опубликовал доклад о незаконных преследованиях и судебных процессах над армянскими военнопленными, осуществляемых Азербайджаном

Аппарат Защитника прав человека опубликовал доклад о судебных процессах и преследованиях, основанных на ложных обвинениях, над армянскими военнослужащими и мирными жителями, захваченными Азербайджаном.
В докладе представляются данные о фиктивных и незаконных судебных процессах над армянскими военнопленными и мирными жителями, что является грубым нарушением Женевских конвенций Об обращении с военнопленными и О защите гражданского населения во время войны.
В результате 45 незаконных, необоснованных и фиктивных процессов 3 человека (одно гражданское лицо) были приговорены к 20 годам, 2 человека (гражданские лица) - к 15 годам, 23 человека -  к 6 годам, 2 человека - к 4 годам, 13 человек к - 6 месяцам тюремного заключения. Материалы фиктивных уголовных дел против двух армянских военнопленных находятся в Гянджинском суде по тяжким преступлениям.
Пять армянских военнопленных, подвергшихся незаконному преследованию, 19 октября  2021 года репатриировались. Однако на данный момент в Азербайджане по необоснованным обвинениям осуждены 40 армянских военнопленных и гражданских лиц.

Զեկույցը հասանելի է նաև  անգլերեն  լեզվով: