Պաշտոնական
ԱՀ նախագահ. «Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»
ԱՀ նախագահի խոսքը մարտի դաշտ մեկնելուց առաջ
«..Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ հայ ազգի ապագան։ Ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք մենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու հայ մնալը, ազգ մնալը, ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼԸ։
Համոզված եղե՛ք՝ մենք հաղթելու ենք։
Ես էլ եմ լինելու ձեր հետ միասին, ոչ մեկը չկասկածի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի...»