Արցախ
ԱՀ ոստիկանություն. Սամվել Բաբայանը հանվել է հաշվառումից
Սամվել Անդրանիկի Բաբայանը 2006 թվականի սեպտեմբերի 11-ին իր դիմումի համաձայն հանվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար:
Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին Սամվել Բաբայանը հաշվառվել է Երևան քաղաքում և (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում: