ԱԻՆ աշխատակիցները նույն կազմով վերադարձան առաջնագծից (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարության` առաջնագիծ մեկնած կամավորագրված փրկարարների գումարտակը վերադարձել է Արցախից։ Տղաները պատերազմ էին մեկնել հոկտեմբերի 30-ին` ստանալով մեկ պատգամ նախարար Ֆելիքս Ցոլակյանից` վերադառնալ նույն կազմով։
«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...», – ասել էր նախարարը։
«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով
Գումարտակը կատարել է այս հրամանը` վերադարձել է առանց զոհ տալու։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ–ից։
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրապարակել է տեսանյութ` կամավորների վերադարձից։ Նրանց ողջունելիս` նախարարն ասել է, որ անընդհատ մտածում էր նրանց վերադարձի մասին։
«Ձեր գնալով իմ ձեռքերը կապված էին։ Շնորհակալություն ասելը ձեզ քիչ է, զգացված եմ, խոնարհվում եմ ձեր առջև», – ասաց նա։