«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը (ուղիղ)

ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը (ուղիղ)

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում կազմավորված նոր Ազգային ժողովն իր անդրանիկ նստաշրջանն է սկսել: Ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նոր խորհրդարանի նիստը մինչև ԱԺ նախագահի ընտրությունը, վարում է ամենատարեց պատգամավորը: Դա քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է, ով 74 տարեկան է:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են:

ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց.

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Նշենք, որ այս խորհրդարանը կունենա 132 պատգամավոր և երեք խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 և «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում: