ԱԺ նիստ. ձեռնամարտ (ուղիղ)
Ազգային ժողովի հերթական նստաշրջանն այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվում է: Խորհրդարանում երկու օր է՝ քննարկվում է կառավարության 2019 թվականի գործունեությունը: Այսօր սպասվում է, որ խորհրդարանում եզրափակիչ ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ԱԺ-ի այսօրվա նիստում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, խփեցին իրար:
Վեճին խառնվոցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Դահլիճի հանդարտվելուց հետո Մարուքյանը դարձյալ մոտեցավ ամբիոնին: «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն մեջքիս խփեց»,- հարցրեց նա:
Բայց Սասուն Միքայելյանը դարձյալ միջամտեց՝ սպառնալով կտրել Մարուքյանի վիզը: «Իմ վիզը կտրող չի ծնվել: Հերիք է այստեղ շմայսություն անես: Հերիք է, չի լինելու այդ մշակույթն այստեղ, հեղափոխություն է եղել նաև այդ մշակույթի համար»,- պատասխանեց Մարուքյանը:
Այս երկխոսությունից հետո դահլիճը երկրորդ անգամ խառնվեց իրար: Պատգամավորների մի մասը մոտեցան Միքայելյանին, մյուսը՝ Մարուքյանին՝ փոձելուվ կանխել երկրորդ ընդհարումը:
Ստեղծված իրավիճակի պատճառով ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանն ընդհատեց նիստն ու ընդմիջում հայտարարեց, մինչև 14:30: