«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի դեսպանները Տեր-Պետրոսյանի հետ են քննարկում տարածաշրջանի իրավիճակը

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի դեսպանները Տեր-Պետրոսյանի հետ են քննարկում տարածաշրջանի իրավիճակը

«Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 25 տարուց ավել է, ինչ նախագահ չէ, սակայն տարածաշրջանային անվտանգության ներկայիս ծանր իրավիճակում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի դեսպանները նրա հետ են քննարկում ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչու՞։ Արդյո՞ք նա դավաճան է, թուրք կամ մասոն, ինչպես տարիներ շարունակ նրան դեմոնիզացրել են Հայաստանում, թե՞ բացառիկ ինտելեկտի և աշխարհաքաղաքական զարգացումների ընկալման ունակության տեր գործիչ, որի հետ գերտերությունների ներկայացուցիչները կարողանում են խոսել «նույն լեզվով»։

«ԿԳԲ-ի գործակալ» Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի միակ ղեկավարը, որին ԱՄՆ նախագահն ընդունել է ամենաբարձր մակարդակով: «Դավաճան ու թուրք» Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի այն ղեկավարը, որի օրոք Հայաստանը հաղթել է պատերազմում, ընդ որում՝ այդ հաղթանակը գրանցվել է ոչ միայն ռազմական ուժի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ ծանր բանակցությունների և բացառիկ դիվանագիտական ձեռքբերումների արդյունքում։

Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի այն ղեկավարը, որի օրոք Հայաստանը հաղթել է պատերազմում, ընդ որում՝ այդ հաղթանակը գրանցվել է ոչ միայն ռազմական ուժի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ բացառիկ դիվանագիտական ձեռքբերումների արդյունքում։

Երևի ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Իրանում «ամենագետ» հայերի չափ չեն հասկանում, թե չէ պարբերաբար չէին հյուրընկալվի Տեր-Պետրոսյանին՝ նրա հետ խորհրդակցություններ ունենալու տարածաշրջանային իրավիճակի հետ կապված։

Ցավալի է, որ ունես նման գործիչ, որը շատ վաղուց մերժված ու չհասկացված է հասարակության կողմից։ Զուգահեռ իրականության մեջ ունես մի ազգակործան պատուհասի, որը կործանել ու շարունակում է կործանել ամեն ինչ՝ վայելելով լայն զանգվածների աջակցությունը»։

Գրել է Վահե Աղաջանյանն իր ֆեյսուքյան էջում։