«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը՝ «վիճելի տարածքներ» ձևակերպման մասին․ Faktor

ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը՝ «վիճելի տարածքներ» ձևակերպման մասին․ Faktor

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով և այսօր ստացել է պատասխանը։

«Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում:

Մանրամասներն՝  այստեղ  

Հիշեցնենք, օրեր առաջ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը  նշել էր, որ եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: