Կարեվոր
ԱՆ խոսնակ. Հաստատված 58 նոր դեպք կա
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ
Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․
«Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում»: