«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Նիկոլականությունը իրականում «իզմեր չունենալու» մասին չէ։ Դա շատ կոնկրետ, ավերիչ «իզմերի» մի ամբողջ փաթեթ է

Անահիտ Օհանյան. Նիկոլականությունը իրականում «իզմեր չունենալու» մասին չէ։ Դա շատ կոնկրետ, ավերիչ «իզմերի» մի ամբողջ փաթեթ է

Կարպիս Փաշոյանի վերջին հոդվածը Եգոր Գլումովի հերթական «գոհարների» առիթով, ինչ խոսք, դիպուկ էր։ Բայց կա մի մեծ «բայց» այն գրված էր հասկացող, մտածող մարդու համար։ Նրանց համար, ովքեր դեռ պահպանել են պատճառահետևանքային կապերը տեսնելու ունակությունը։ Իսկ ահա «նիկոլական» կոչվող զանգվածի համար դա պարզապես անհասանելի տեքստ է։

Կարպիսն ինքն էր շատ ճիշտ նկատել, նիկոլական միտքը բարդ, բազմաշերտ պրոցեսները սկսում է կեղծ ելակետից...

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է դաժան, արյունոտ ու մինչև ոսկորներդ ցավեցնող։

Մի քանի օր առաջ դուրս էի եկել զբոսնելու։ Երբ օտարության մեջ ես ապրում, հայկական ցանկացած մեղեդի լինի դասական, թե ամենապարզունակ ռաբիս, ստիպում է, որ սիրտդ մի պահ կանգ առնի, ոտքերդ դողան։ Անցնում էի մի տան մոտով ու հանկարծ ականջիս ծանոթ հնչյուններ հասան։ Մեր կողմերում հայեր չեն ապրում, զարմացա։ Բայց մեղեդին այնքան հարազատ էր, որ մտքումս սկսեցի անգիր արած բառերը կրկնել ու ակամա քայլերս ուղղեցի դեպի այդ տունը «Ջան Ղարաբաղ, շեն ու կանգուն մնաս...»։

Մոտեցա... ու մարմնովս սարսուռ անցավ։ Երաժշտությունը նույնն էր, բայց բառերը խորթ։ Ուղեղս հրաժարվում էր ընդունել, բայց ականջներս որսում էին ադրբեջաներեն խոսքերը, որոնց մեջ պարզ լսվում էր միայն «Ղարաբաղ» բառը։

Ներսում ադրբեջանցիներ էին։ Նրանք բարձր ուրախանում էին, երգում ու պարում էին ՄԵ Ր Ղարաբաղ երգի տակ, մեր մեղեդու տակ։

Այդ պահին երկինքը փուլ եկավ գլխիս։ Մի պահ կանգնեցի քարացած, շունչս կտրված... Ու գիտե՞ք ես անձամբ երբեք Ղարաբաղում չեմ եղել...։ Բայց այդ ցավը հայրենիքի կորստի, գողացված ինքնության ու ոտնահարված արժանապատվության ցավը, իմ մեջ է:

Դա ապրում է յուրաքանչյուրիս գենետիկ հիշողության մեջ, եթե, իհարկե, մարդը չի կորցրել իր ազգային ԴՆԹ-ն։

Իսկ ի՞նչ է առաջարկում նիկոլականությունը։

Նիկոլականությունը իրականում «իզմեր չունենալու» մասին չէ։ Դա շատ կոնկրետ, ավերիչ «իզմերի» մի ամբողջ փաթեթ է.

  • Դա Նիհիլիզմն է, սեփական պատմության, հաղթանակների, հիշողության ու արյան գնով պահված հողի լիակատար մերժումն ու արժեզրկումը։
  • Դա Օպորտունիզմն է, հարմարվողականությունը, երբ սեփական ողբերգությունը փորձում են մոռացության տալ հանուն կեղծ «խաղաղության» ու մի քանի լիտր բենզինի։
  • Դա Պոպուլիզմն է, ամենաբարձր մակարդակով հանրությանը հիմարացնելը, թե «Ղարաբաղը տվեցինք, որ հանգիստ ապրենք»։
  • Եվ ամենացավալին դա Կոլաբորացիոնիզմն ու ինքնաոչնչացումն է։ Որովհետև երբ դու հրաժարվում ես քո երգից, քո հողից ու քո պատմությունից, թշնամին վերցնում է ոչ միայն քո տունը, այլև գալիս ու քո իսկ մեղեդու տակ տոնում է քո ողբերգությունը։

 

Ահա սա է այն «պարզեցված» իրականությունը, որը նիկոլականը երբեք չի կարողանալու հասկանալ։ Որովհետև հայրենիք զգալու համար պետք է ունենալ ոչ թե պարզունակ ստամոքս, այլ հոգի ու արժանապատվություն։

Անահիտ Օհանյան