Պաշտոնական
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի
Լուսանկարը՝ Արթուր Դևրիկյանի
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, վաղ առավոտից երկկողմանի փակ կլինի «Հաղթանակի» կամրջից մինչև Լենինգրադյան փողոց հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակող տանող հատվածը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ առավոտյան ժամը 09։00-10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցերի պատճառով։