Քաղաքական
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովը կքննի հասարակությանը հուզող բոլոր հարցերը
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից:Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենալու այսօր՝ հունիս 4-ին:
Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, բացի դա Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովը քննելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր այն հարցեր, որոնք հետաքրքրում են հասարակությանը:
Օրակարգը նույնպես հաստատվելու է հանձնաժողովի նիստի ընթացքում: