Հայաստան
Առևանգված հովիվը փոխանցվել է ռուս խաղաղապահներին
Ադրբեջանցիների կողմից առևանգված 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուսական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հիշեցնենք՝ երըկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները: