Կարեվոր
Արա Շիրինյանը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար
Ավարտվել է մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:
Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը 1 ձայն:
Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երևանում:
- Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:
- 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
- 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
- 2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:
Ամուսնացած է, ունի դուստր:
Նշենք, որ Արա Շիրինյանը «Հայաստանի կորսված գարունը» հայտնի ֆիլմի ռեժիսորն է: