«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին. Աղմկիր որքան ուզում ես (տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին. Աղմկիր որքան ուզում ես (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը.

Նիկոլ Փաշինյանին

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։

Լեւոն Տեր-Պետրոսյան 
25.12.2024

Հիշեցնենք՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ՝ սեպտեմբերի 22-ին,  գրառում էր արել՝ նշելով. «...Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն...։

...Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»։

Ավելին՝ ABC Media  տեսանյութում