Արամ Մանուկյան. «Գրքում վեր ենք հանել 1990- ականների բարեփոխումերը». շնորհանդես (տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբերի 30-ին կայացավ «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը Loft-ում։
Գիրքը հնարավորություն է տալիս իմանալ բարեփոխումների գործընթացի մասին անմիջապես քաղաքականություններն իրականացնողի կողմից, որոնք հոդվածների հեղինակներն են։ Գիրքը ներկայացնում է Հայաստանի անցումը սոցիալիստական համակարգից դեպի ազատ շուկայական համակարգ, ինչպես նաև միակուսակցական համակարգից բազմակուսակցական ժողովրդավարական համակարգի։
Հաշվի առնելով, որ բարեփոխումների մասին նման աշխատությունների քանակը շատ քիչ է, այս ժողովածուն հնարավորություն կտա նաև անգլալեզու լսարանին ավելին իմանալ Հայաստանի անցումային այս գործընթացի մասին։
Գիրքը կազմել ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։ «Մենք փորձեցինք վեր հանել մեր 1990-ականների բարեփոխումներն այն մարդկանց շնորհիվ, որոնք իրականացրել են», - նշեց Արամ Մանուկյանը իր հերթական գրքի շնորհանդեսին։
Ըստ նրա, գրքի ստեղծման նպատակը՝ բուհական երիտասարդությանը, գիտական ուսումնական հաստատություններին ներկայացնելն է այդ ռեֆորմների իրական բնույթը և դրանց պատմական լինելը։
Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը։
Գիրքը 3 հատորից է բաղկացած։ Առաջին հատորը վերաբերում է 20 տնտեսական բարեփոխումներին, երկրորդը՝ քաղաքական բարեփոխումների մասին է, երրորդ՝ անգլերեն հատորը, առաջին և երկրորդ հատորների ընդհանրություն է։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» գիրքը հասանելի է նաև առցանց հետևյալ հղումով:
Հայերեն տարբերակի երկու հատորների հղումները կարող եք գտնել այս հղումներով`