«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Միրզոյան. Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է

Միրզոյան. Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Ուղերձը՝ ստորև.

«30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել և արարել անկախ Հայաստանում:

Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարա-քաղաքական հարաբերությունները արտահայտող ամենադիպուկ փաստաթուղթը, որին մշտապես պիտի վերադառնանք` հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն եւ հասարակություն»: