«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արարատ Միրզոյան. Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Արարատ Միրզոյան. Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը:  

«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը մամուլը պատճառաբանում է նրա՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով և Հայաստանի նախընտրական իրավիճակով: