Արարատը՝ Արտաշեսյան դրամի վրա. (մ.թ.ա. 2 – մ.թ.1)

Լուսանկարում՝ Արարատը Տիգրան Դ թագավորի և Էրատո թագուհու Արտաշեսյան դրամի վրա, մ.թ.ա. 2 – մ.թ.1
Փավստոս Բուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար), Նոյի տապանը տեսնելու հույսով, մի խումբ մարդկանց հետ փորձեց հյուսիսարևելյան լանջով բարձրանալ Արարատի գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին՝ հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար (Հակոբ Մծբնեցու բերած փայտի կտորը, իբրե սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում)։
Նյութը եւ լուսանկարը վերցրել եմ պատմաբան Սուրեն Մանուկյանի՝ «Մաքուր պատմություն» տելեգրամյան ալիքից:
Նշենք, Փաշինյանի կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից սահմանահատման կնիքի վրայից հանվել է Արարատ լեռը։