«  Օգոստոս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արայիկ Ղազարյանի հետ եղբայրը խոսել էր նախորդ օրը

Արայիկ Ղազարյանի հետ եղբայրը խոսել էր նախորդ օրը

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում ադրբեջանական հատվածում հայտնված զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանի հետ եղբայրը՝ Արմեն Ղազարյանը խոսել է դեպքին նախորդող օրը, գրում է «Ռադիոլուր»-ը։

Նա ասաց, որ եղբայրը լավ էր, նորմալ: Այլ մանրամասներ նա առայժմ չկարողացավ հայտնել, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, քանի որ հիվանդանոցում էր՝ մոր մոտ: Դեպքի մասին իմանալուց հետո մոր վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արմեն Յակոբյանը տարօրինակ է համարում սահմանը հատելու մասին տեղեկությունները: Նա չբացառեց, որ գուցե Արայիկ Ղազարյանին հակառակորդը առևանգել է:

Յակոբյանն ասում է, որ շատ նորմալ, կարգին տղա է, ընտանիքը աշխատող, լավ ընտանիք է: Եղբայրը նույնպես զինծառայող է: