Պաշտոնական
Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով.
«Աշխատանքները չեն դադարելու մինչև վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաել է Թադեւոսյանը:
Նշենք, որ հունվարի 5-ին Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն:
Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։