«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արցախա-ադրբեջանական շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է. ՊԲ

Արցախա-ադրբեջանական շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է. ՊԲ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ իրադրությունը արցախա–ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Կայուն լարվածությունը պահպանվում է: Արցախի ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»,– ասված է հաղորդագրությունում:

Մշենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։