«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախցիները գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում՝ սպասելով Վոլկովին

Արցախցիները գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում՝ սպասելով Վոլկովին

Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, նրանք պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:

«Պահանջել ենք հանդիպում Անդրեյ Վոլկովի հետ, որպեսզի մեր հարցերը փոխանցենք իրեն, այսինքն իր միջոցով Ռուսաստանի իշխանությանը, սպասելու ենք պատասխանի։ Իրենք ասել են, որ չեն կարողանում գտնել Վոլկովին, կապի չեն կարողանում դուրս գալ, մենք ասել ենք՝ ոչինչ, համբերատար կսպասենք ինչքան պետք է»,- ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը, նշելով, որ գիշերը այս տարածքում գիշերողների թիվը 100-ի մոտ է եղել: