«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արցախում խափանվել է գազամատակարարումը

Արցախում խափանվել է գազամատակարարումը

Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վթարը եղել է մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, դրա հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։