Արցախը 48 ժամ է՝ շրջափակման մեջ է (տեսանյութ)
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնում է արդեն երկու օր շրջափակված երկրում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս կապակցությամբ իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը: Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնոդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին: Սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար:
Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին», զգուշացնում է դե Վաալը։