Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և, հատկապես ոլորաններով երթևեկելիս, մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են և դժվարանցանելի:
Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելություն:
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները։