Պաշտոնական
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ
Առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հարավային ուղղությամբ հարձակումն ավելի ուժգին է։ Գորիսի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այս պահին էլ ընթանում են համառ մարտեր։ Հայկական զինված ուժերի` որևէ ուղղությամբ հաջողությունների և ձեռքբերումների մասին նշել այս պահին չի կարող։ Մարտերն ընթանում են թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։