«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. ՀԱԿ-ն այլընտրանք պիտի չունենար նախընտրական այս ընտրարշավի մեջ

Արման Գրիգորյան. ՀԱԿ-ն այլընտրանք պիտի չունենար նախընտրական այս ընտրարշավի մեջ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, կային գնահատականներ, որ Արցախի հարցի ներկա ընթացքը, երբ հայկական կողմը զրկվեց 7 տարածքներից՝ փոխզիջման խաղաքարտերից, պատերազմում պարտությունը պետք է էական ազդեցություն ունենան ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ փաստացի ճիշտ դուրս եկավ իր կանխատեսումներում, իր թիմով պատկառելի տեղ պիտի ունենար ԱԺ-ում, և պակաս ներկայացված լինեին Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, որոնց ՀԱԿ-ը մեղադրում էր պատերազմի և պարտության մեջ։ Ինչո՞ւ չգործեց այս տրամաբանությունն ընտրություններում։

-Այս տրամաբանությունը չգործեց մի քանի պատճառով։ Իհարկե, Դուք շատ ճիշտ ներկայացրեցիք տեսական այն պատկերը, որ գոյություն է ունեցել Հայաստանում, և եթե զուտ տրամաբանությամբ շարժվեին ընտրողները, բնականաբար՝ Հայ ազգային կոնգրեսը ոչ թե երրորդ այլընտրանք կլիներ, այլ ՀԱԿ-ն այլընտրանք պիտի չունենար նախընտրական այս ընտրարշավի մեջ։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսպես եղավ, որովհետև իշխանությանը և նրա հակառակորդին հաջողվեց ստեղծել մի մթնոլորտ, որտեղ ընտրողներն ընտրում էին այլ երկուսի միջև։ Այսինքն՝ արհեստականորեն հաջողվեց ստեղծել այդ մթնոլորտը, որ իրական ընտրությունն այդ երկուսի միջև է, և որևէ երրորդ այլընտրանքին ձայն տալը, փաստորեն, լինելու է ձայնի կորուստ։ Դրան նպաստեց այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը բավականին ուշ մտավ խաղի մեջ և, փաստորեն, քիչ ժամանակ ու ռեսուրսներ ուներ այդ տրամաբանության վրա ազդելու։ Հետևաբար՝ մենք չգիտենք ընտրողների իրական տրամադրությունների բաշխումն այս հարցում։ Կարող էին լինել տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ էին ձայն տալ ՀԱԿ-ին, բայց չտվեցին՝ մտածելով, որ ուրիշներն էլ ձայն չեն տալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում