«  Մարտ 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արման Մուսինյան. «Հուսով եմ՝ Աբրահամ Գասպարյանը հրապարակավ ներողություն կխնդրի»

Արման Մուսինյան. «Հուսով եմ՝ Աբրահամ Գասպարյանը հրապարակավ ներողություն կխնդրի»

 ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր, մարտի 10-ին, Արմնյուզ հեռուստաընկերության իր հեղինակային հաղորդման մեջ, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, կարծում եմ, ոչ դիտավորությամբ, այլ թերևս չիմացության պատճառով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է վերագրել «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» անհեթեթությունը, ինչը ժամանակին հերքվել է ստորև ընթերցողին ներկայացվող իմ պարզաբանման մեջ:

Չկասկածելով նրա պարկեշտությանը, հույս եմ հայտնում, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ վերջինիս մոլորության մեջ գցելու համար: