«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արման Թաթոյան. ՔՊ կուսակցության ղեկավարն ակնհայտորեն բախում է հրահրում

Արման Թաթոյան. ՔՊ կուսակցության ղեկավարն ակնհայտորեն բախում է հրահրում

Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։

Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը:

Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը:

Նրա հետ ամեն ինչ պարզ է:

Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար:

Արման Թաթոյան