«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արմեն Բաղդասարյան. «ԱԱԾ խայտառակ թերացումը»

Արմեն Բաղդասարյան. «ԱԱԾ խայտառակ թերացումը»

Քաղաքագեր Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան որոշել է ինչ-որ պարզաբանումներ ներկայացնել երկու օր առաջվա իր արտահայտած անհեթեթ մտքերի վերաբերյալ, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, աչքը շինելու տեղ ունքն էլ է փչացրել։ Այդ "պարզաբանումներին" կետ առ կետ անդրադառնալու ժամանակ, իհարկե, դեռ կլինի, բայց արդեն այս պահին կարելի է արձանագրել, որ ԱԱԾ-ն հերթական անգամ թերացել է։ Հազար ենք ասել՝ շաբաթ-կիրակի օրերին կամ այդ մարդու հեռոխոսն ու նոթբուքը փակի տակ պահեք, կամ ինտերնետը անջատեք։ Հատկապես՝ նախատոնական օրերին, երբ գյուղից բարեկամներ են գալիս, հոնի արաղ-բան են բերում․․․  Էլ ո՞ւմ է պետք ԱԱԾ-ն, եթե ազգային անվտանգությանը սպառնացող նման տարրական բաները չի հասկանում։ 
Իսկ ընդհանրապես՝ ֆեյսբուքը ճիշտ կանի, եթե ցանկացած մեկի լայվ մտնելուց առաջ մեծ տառերով հաղորդագրություն ուղարկի նրան՝ "Ձեր արտասանած յուրաքանչյուր բառը կարող է դատարանում օգտագործվել Ձեր դեմ"։