«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արմեն Բաղդասարյան. Փաշինյանի նպատակը նախագահի պաշտոնում վերահսկելի և յուրային մեկին ունենալն է

Արմեն Բաղդասարյան. Փաշինյանի նպատակը նախագահի պաշտոնում վերահսկելի և յուրային մեկին ունենալն է

Առանձնապես մեծ տարբերություն չկա, թե իշխող քաղաքական ուժի հատկապես որ ներկայացուցիչը կամ, ինչպես ընդունված է ասել, որ ուսապարկը կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նախագահի ինստիտուտն ամբողջովին վերահսկելի դարձնելն է։

«Ինչ վերաբերում է արտաքին հարթակներում որևէ դերակատարություն ունենալու հանգամանքին, ապա պետք է նշել, որ եթե Փաշինյանն իսկապես ցանկանար նման առաքելություն սահմանել նախագահի համար, ապա Արմեն Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չկար, քանզի նա արտաքին աշխարհում իրոք բավականին մեծ հեղինակություն և կապեր ունի և բազմիցս ակնարկել է, որ կցանկանար իր կապերն ու փորձը, ունակությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Մինչդեռ իշխանությանը ոչ թե այդ հանգամանքն է հետաքրքրում, այլ այդ առանցքային պաշտոնում բացարձակ վերահսկելի և յուրային մեկին ունենալը»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` իրականում նախագահի սահմանադրական լիազորություններն այդքան մեծ կարևորություն չունեն, որովհետև ցանկության դեպքում վարչապետը կարող էր լիազորություններով օժտել նախագահին, ինչպես օրինակ, նման լիազորություններով օժտել է ԱԺ փոխնախագահին, որպեսզի վերջինս բանակցի թուրքական կողմի հետ, թեև ԱԺ փոխնախագահը նման լիազորությամբ ի սկզբանե օժտված չէր։ Սահմանադրական լիազորությունների շրջանակը պրոբլեմ չէ, եթե վարչապետը քաղաքական կամք դրսևորի։

«Եթե ընդդիմությունը փորձում է այս ամենը շոուի վերածել, կարող է նաև ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին, հետո քարոզչական ելույթներ ունենալ, բայց դա իհարկե բացարձակապես անիմաստ կլինի, առավել ևս, որ վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը շատ պարզ հասկացրեց, որ պատրաստ են նախագահ ընտրել ոչ թե առաջին, այլ երկրորդ կամ նույնիսկ երրորդ փուլով, այսինքն` միայն ՔՊ–ի ձայներով, միայն իրենց հավատարիմ շրջանակից, այլ ոչ թե լայն կոնսոլիդացիայի ձևաչափով»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի խոսքով` եթե ընդդդիմությունը լուրջ է վերաբերում գործընթացին, ապա նրա համար անիմաստ է նախագահի թեկնածու առաջադրելը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն իր եռամյա գործունեությամբ ցույց է տվել, որ բացարձակապես որևէ ինքնուրույն, իրենից անկախ գործչի չի հանդուրժելու, հետևաբար նրա նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ իրենց փորձով ծառայեն երկրին, այլ այն, որ հանկարծ որևէ մեկը որևէ դրական բան չանի, քանզի դա կարող է սպառնալ նրա վարկանիշին։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: